Կոստանդյան փաստաբանական և իրավախորհրդատվական կազմակերպությունը հիմնադրվել է 2024 թվականին և իրավաբանական ծառայություններ է մատուցում ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում։ Թիմում ներգրավված են քրեական իրավունքի, պետական գնումների գործընթացին մասնակցող, սպասարկող երկարամյա, փորձառու մասնագետներ և իրավախորհրդատուներ (փաստաբաններ), ինչը Կազմակերպությանը հնարավորություն է տալիս մատուցել իրավախորհրդատվական համալիր ծառայություններ։ Կազմակերպությունը համագործակցում է արտերկրում գործող այլ իրավաբանական ընկերությունների և միությունների հետ, որի արդյունքում մեր ընկերության իրավախորհրդատվական ծառայությունները մատուցվում են նաև ՀՀ սահմաններից դուրս։