Մեր թիմում հավաքված են բարի, ընկերասեր և ուրախ մարդիկ։ Մենք օգնում ենք միմյանց, ուրախանում մեկս մյուսի հաջողություններով, աշխատանքային օրը դարձնում հետաքրքիր։ Կազմակերպությունը կարևորում է նոր գաղափարները, նախաձեռնողականությունը, առողջ գործնական միջավայրը, աշխատակիցների գոհունակությունն ու մասնագիտական աճը։ Մենք սիրում ենք աշխատել և մեր գիտելիքներով կիսվել ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում սովորող և նորավարտ ուսանողների հետ։ Ուստի, եթե նոր եք ավարտել ԲՈՒՀ-ը կամ դեռ ուսանող եք և ցանկանում եք փորձ ու գիտելիք ձեռք բերել քրեաիրավական ոլորտում, անկաշկանդ եղեք մեզ միանալու հարցում։
• Զարգացում և մասնագիտական աճ
• Ճկուն աշխատանքային գրաֆիկ
• Խրախուսման համակարգ
• Հավելյալ հանգստյան օրեր
• Թիմային միջոցառումներ
• Աշխատակիցների կրթության և վերապատրաստման ֆինանսական աջակցություն